Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Բաց նամակ Նիկոլին

Բաց նամակ Նիկոլին
27.04.2018 | 21:04

Այսօր ասուլիսիդ ժամանակ հայտարարեցիր, որ հանրապետական պատգամավորների հեռախոսահամարներին զանգահարեն կողմնակիցներդ եւ պահանջեն, որ մայիսի 1-ին քեզ ընտրեն։
Կողմնակիցները արդեն սկսել են զանգահարել վայբերով, վոցապով, սովորական համարներով, գրել սմս ներ, նաեւ նամակներ են գրում որոնք ողողված են սեռական բնույթի ամենագռեհիկ հայհոյանքներով, ամենավերջին փողոցային խուժանի պես․․Ուրեմն, ուշադիր լսիր, Նիկոլ Փաշինյան, լսիր ինչ եմ քեզ ասում՝ անմիջապես դադարեցրու այս տեռորը, եթե դու դա անմիջապես չանես հրապարակով, քո կողմնակից հայհոյողներին հետ չքաշես, ես անձամբ սոցիալական ցանցերով կտարածեմ կնոջդ հեռախոսի համարը, քո համարը , որպեսզի քեզ ու կնոջդ հայհոյեն լիուլի։ Եթե չանես ՝դու ոչնչնով չես տարբերվի սովորական խուժանից։


Մարգարիտ ԵՍԱՅԱՆ
ԱԺ պատգամավոր
Հ․Գ․ Կարող ես ասել թե դրանք քո կողմնակիցները չեն, ուրեմն իմացիր, նրանք հենց քո անունն էլ տալիս են եւ այո, պահանջում, որ քեզ ընտրեմ․․․․
Կարող եմ նաեւ համարները տարածել եւ նամակները

Դիտվել է՝ 2748

Մեկնաբանություններ